Ռուսական կողմի մտավախությունները, որոնք առաջացել էին Հայաստանում թավշյա հեղափոխության պատճառով, ցրվել են:

Հունիսի 5-ին Ազգային ժողովում մամուլի ասուլիսին այս մասին ասաց  ԱԺ արտաքին հարաբերությունների անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Արման Բաբաջանյանը, որն ամփոփեց Մոսկվա կատարած այցի եւ իրենց հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ նիստի արդյունքները:

Նա հավաստիացրեց, որ ռուսական կողմի մտավախությունները, որոնք առաջացել էին հեղափոխությունից հետո, ցրվել են, քանի որ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում նրանց հաջողվել է իրենց ռուս գործընկերներին հավաստիացնել, որ նրանք մտահոգվելու ոչ մի առիթ չունեն:

«Համագործակցության գոյություն ունեցող ձեւաչափը վերանայման ենթարկա չէ, քանի որ մենք դրանում շահագրգռված չենք», - ասաց Բաբաջանյանը:

Պատգամավորը նշեց, որ հայկական պատվիրակության անդամները  նախկինում նման ձեւաչափով աշխատելու փորձ չունեին: Նրա խոսքով, հայկական պատվիրակությունը պատրաստ է քննարկել խնդրահարույց հարցերը առանց որեւէ սահմանափակումների եւ մտավախությունների: