Հունիսի 19-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri):

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-լիբանանյան հարաբերությունների երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի։ Քննարկվեցին նաեւ  երկու երկրների վարչապետերի գլխավորած հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասներ: