Երկրի օրենսդրությունը թույլ է տալիս լուծել հանքարդյունաբերության բնապահպանական խնդիրները:
Օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց էկոլոգիայի նախկին նախարար, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը:
Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը կարող է սպառնալիք ներկայացնել միայն այն ժամանակ, երբ խախտվում են բնապահպանական նորմերը, սակայն խնդիրներն այստեղ իրավական հարթությունում չեն:
«Իրավական բազան թույլ է տալիս տվյալ հարցը կարգավորել եւ նվազեցնել ռիսկերը:
Եթե պետական մարմինները կօգտագործեն այն եւ արագ կանխեն ցանկացած խախտում, ապա հնարավոր է նորմալ իրավիճակի հասնել: Այս ոլորտում աշխատող ցանկացած ձեռնարկություն պետք է ժամանակին վերականգնում իրականացնի, եւ պետությունը պարտավոր է վերահսկել դա:
Եթե ձեռնարկությունը չի իրականացնում վերականգնում, ապա պետությունը կարող է տուգանքներ կամ վճար գանձել և այն ինքնուրույն կազմակերպել», - պարզաբանեց նա:
Փորձագետը նշեց, որ խոսել այն մասին, որ պետք է հրաժարվել հանքարդյունաբերությունից, հեռատեսական չէ, քանի որ սա տնտեսության շատ կարեւոր ոլորտ է, եւ գրագետ մոտեցման դեպքում բոլորովին այլ արդյունքների կարելի է հասնել: «Եթե արդյունահանվածի գոնե 20-30 տոկոսը օգտագործվեր եւ վերամշակվեր Հայաստանում, ապա մեր պետական բյուջեն կունենար բոլորովին այլ ցուցանիշներ», - եզրափակեց Սարգիս Շահազիզյանը:





























