Երեւանում օգոստոսի 26-ին տեղի է ունենում բանավեճ PechaKucha ձեւաչափով՝ «Լոգիստիկա. Հայաստանի արյունատար անոթները» թեմայով, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Մասնակիցները համատեղ քննարկում կանցկացնեն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ բիզնես հանրույթի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառմանը, մասնավորապես, ներկա են խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի փոխնախարար Արմեն Սիմոնյանը, APAVEN միջազգային բեռնափոխադրող ընկերության  տնօրեն Գագիկ Աղաջանյանը, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։