ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է Ստեփանակերտում կառուցվող նոր հյուրանոցային համալիր եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է մայրաքաղաքում նման համալիրի շինարարությունը՝ նշելով, որ միջազգային չափանիշներին համապատասխանող եւ ազգային ոճով կառուցված նման հյուրանոցի առկայությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեր հանրապետությունում զբոսաշրջության զարգացման վրա:

Նախագահին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք: