Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսը ուրբաթ մեկնելու է Իսրայել, որպեսզի «դիվանագիտական գրասենյակ» բացի Երուսաղեմում՝ դրանով իսկ ընդունելով, որ Սուրբ քաղաքը Իսրայելի մայրաքաղաքն է, տեղեկացնում է AFP-ն։

«Ինձ համար դա այն բանի ընդունումն է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է»,- ասել է Էռնանդեսը։

Երրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելը առաջարկել է Հոնդուրասին իր դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ։ Այդ առաջարկությունը «վերլուծվում եւ գնահատվում է միջազգային եւ ազգային համատեքստում»։

Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք եւ այնտեղ տեղափոխեց ամերիկյան դեսպանությունը։ Գվատեմալան եւ Պարագվայը հետեւեցին նրա օրինակին, իսկ Բրազիլիան ասաց, որ ուսումնասիրում է այդ հնարավորությունը։ Պարագվայը չեղարկեց որոշումը չորս ամիս հետո։

Իսրայելը  ողջ Երուսաղեմը հռչակում է իր մայրաքաղաք, իսկ պաղեստինցիները Արեւելյան Երուսաղեմը դիտարկում են որպես իրենց ապագա պետության մայրաքաղաք։

Ավանդաբար Իսրայելում դիվանագիտական առաքելությունների մեծամասնությունը գտնվում է Թել Ավիվում, քանի որ երկրները չեզոք դիրքորոշում են պահպանում Երուսաղեմի կարգավիճակի հարցում։