Այսօր՝ ապրիլի 1–ն է` ծիծաղի եւ հումորի համաշխարհային օրը:

Հայաստանի կառավարությունը 5 տարի առաջ` 2006-ի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1–ը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի եւ երգիծանքի օր:

Հոբելյանական տարվա տոնական միջոցառումներn սկսվելու են Նկարիչների միության ցուցասրահում եւ «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում բացվելիք մի շարք ցուցահանդեսներով եւ ավարտվելու են երեկոյան ժամը 18:00-ին հրավիրված բացօթյա ասուլիսով եւ դրան հաջորդելիք համաժողովրդական տոնակատարությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խմբից:

Օրվա խորհրդի ամբողջացման, ինչպես նաեւ հումորին եւ երգիծանքին վերապահված դերի կարեւորման նպատակով կազմակերպված ասուլիսին հաջորդելու է` Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված եւ մի խումբ նվիրյալների կողմից իրականացված «Գրաֆիթին գետնանցումում» միջոցառման ամփոփումը: