Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը Վիեննայում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Գրոսսիին ընտրել է գործակալության նոր գլխավոր տնօրենի պաշտոնում, հաղորդում է Վիեննայում միջազգային կառույցներում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«ԱԷՄԳ կառավարիչների խորհուրդն արգենտինացի թեկնածու Ռաֆայել Գրոսսիին ընտրել է գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում»,- Twitter-ում գրել է Ուլյանովը:



























