ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերրին, որն առանցքային դեր է ունեցել «ուկրաինական սկանդալում», հրաժարվել է ցուցմունք տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացի շրջանակում, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Փերրի հրաժարումը վերջինն է դարձել Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հրաժարումների շարքում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է մինչեւ տարեվերջ էներգետիկայի նախարարի պաշտոնից Ռիք Փերրի հեռացման մասին: