Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության  եւ Էրեբունու բաժնի ծառայողները ապրիլի 5-ին ժամը 18:40-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 76-ամյա Վլադիմիր Գ.-ին եւ 44-ամյա Տարոն Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մ.-ն խոստովանել է, որ ապրիլի 3-ի գիշերը Վլադիմիր Գ.-ի եւ 39-ամյա Արմեն Գ.-ի հետ մի ավտոտնակից գողացել են էլեկտրական զոդման սարք, էլեկտրական 2 շաղափ  եւ  էլեկտրական սղոց` պատճառելով շուրջ 200.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: