ՆԱՏՕ-ի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատական արտահայտությունները «վտանգավոր են», Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մետեուշ Մորավեցկին։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի մոտ «ուղեղի մահ» է տեղի ունենում, քանի որ դաշինքը կորցրել է հավասարակշռւթյունը եւ դարձել է անկանխատեսելի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։
Լեհ վարչապետի խոսքերով, ՆԱՏՕ-ն «եղել է աշխարհում ամենակարեւոր դաշինքը, երբ խոսքը վերաբերում է ազատությանը եւ խաղաղությանը», եւ ՆԱՏՕ-ի հանդեպ Մակրոնի կասկածները «վտանգավոր են»։ «Ես կարծում եմ, որ Մակրոնի կասկածները կարող են դաշնակիցներին ստիպել մտածել այն մասին, որ հենց Ֆրանսիան է մտահոգված դրա պահպանմամբ։ Հհուսով եմ, որ մենք դեռեւս կարող ենք ակնկալել, որ Ֆրանսիան կկատարի իր պարտավորությունները»,- նշել է նա։ «Ֆրանսիան պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի 2 տոկոսից էլ քիչ․․․ Կարծում եմ, արժի հարցնել, թե ինչու ՆԱՏՕ-ի որոշ գործոններ այնպիսին չեն, ինչպես մենք ենք ուզում։ Եւ հարցը դաշինքին ԱՄՆ-ի հավատարմությունը չէ։ Այլ ավելի շուտ եվրոպական որոշ դաշնակիցների կողմից փոխադարձության բացակայությունը»,- հավելել է նա։
Ֆրանսիան ավանդաբար երկակի դեր է խաղացել ՆԱՏՕ-ում՝ 1966-2009թթ․ չմասնակցելով դրա ռազմավարական ռազմական պլանավորմանը՝ չնայած որ դաշինքի հիմնադիրներից է։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի գագաթաժողովից մեկ ամիս առաջ Մակրոնի նման մեկնաբանություններն անսպասելի էին։




























