Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 6-ի կեսօրին հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Արցախի պողոտայի 61-րդ շենքի թիվ 6 բնակարանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մարվել է ժամը 13.52-ին:
Այրվել է Ալբերտ Համբարյանի բնակարանը` 20 քմ մակերեսով եւ գույքը:
Ըստ շրջանառվող խոսակցությունների, բնակարանը հրկիզվել է տանտիրոջ` Ա.Համբարյանի կողմից:





























