Տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով ապրիլի 6-ի առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւան քաղաքի Դավիթաշեն համայնքի 10-րդ փողոցի թիվ 20 տան բնակիչներ՝ 36-ամյա Լուսյա Պետրոսյանը եւ 18-ամյա Տիգրան Կարապետյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:





























