Հրազդան քաղաքի հիվանդանոցից ապրիլի 7-ի երեկոյան ահազանգել են ոստիկանության Հրազդանի բաժին, որ երկու մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են իրենց մոտ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրազդանի ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վնասվածքներ ստացածները 29-ամյա Անահիդա Հայրապետյանն ու 29-ամյա Դիանա Շաբոյանը:

Պարզվել է, որ ժամը 21:30-ի սահմաններում Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 28 շենքի բնակիչ, 26-ամյա Արմեն Սահակյանը Զորավար Անդրանիկ պողոտայի հիվանանոցի խաչմերուկում իր կողմից վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի 23 ՕՍ 542 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նրանց:

Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան տեղափոխվել է Հրազդանի բաժնի տուգանային հրապարակ: