Բնության մեջ «պառավի ուլեր» գոյություն չունեն: Այս մասին այսօր` ապրիլի 8-ին մամուլի ասուլիսում նշեց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, անդրադառնալով ժողովրդի մեջ տաածված այն կարծիքին, որ ապրիլի 10-ից հետո եղանակները 1-2 օրով կտրում ցրտում են:
«Եղանակը փոփոխական է, ունի որոշակի պարբերական կրկնելիություն: Ենթադրենք` մի տարի պառավը տվյալ օրը ուլերը հանել է դուրս, բուք ու բորան է եղել, ժողովրդի մեջ էլ մնացել է: Մարտի վերջին կամ ապրիլի սկզբին դիտված ջերմաստիճանի բարձրացումը դեռ գրավական չէ, որ այդպես էլ կլինի»,- ասաց նա:
NEWS.am-ի հարցին, թե այս տարի ապրիլի 24-ին էլի տեղումնե՞ր կլինեն, Զ. Պետրոսյանը պատասխանեց, որ դա ապրիլյան օր է, մեր հիշողության մեջ ֆիքսված է, դրա համար էլ միշտ հիշում ենք, որ տեղումներ են լինում:





























