Համաշխարհային շուկայում նավթի գները նվազել են:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 29-ի երեկոյան եւ այսօր գիշեր կայացած առեւտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են անկում: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը կրճատվել է 0,71 տոկոս-ով եւ սահմանվել 66,84 դոլար՝ մեկ բարելի համար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0,08 տոկոսով եւ կազմել 65,49 դոլար՝ մեկ բարելի համար:
Ի դեպ, մեկ բարելը 159 լիտր է:




























