Վերջին տասնամյակի ընթացքում Վրաստանից անօրինական ձեւով  4,1-4,3 միլիարդ ԱՄՆ դոլար է արտահոսել: Այս մասին հայտնում է վրացական  Journalist.ge գործակալությունը` հղում անելով «Գլոբալ ֆինանսական միության (GFI)» կատարած հաշվետվությանը:

Ըստ հաշվետվության, Վրաստանի վճարային հաշվեկշռի մեջ անօրինական հոսքեր են առկա: Ըստ GFI հետազոտության արդյունքների, 2000-2008 թվականների ընթացքում Վրաստանի անօրինական գումարների  իրական թիվը կազմում է 4,1-4,3 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ըստ տարվա միջին տվյալների այդ գումարները կազմել են շուրջ 456-474 միլիոն ԱՄՆ դոլար:

Այդ է պատճառը, որ գումարների  անօրինական տեղաշարժի տեսանկյունից դիտարկված 87 երկրների շարքում Վրաստանը հայտնվել է 74-րդ տեղում: