Կովկասյան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն Ցխինվալիում տեղի ունեցած դեպքը գնահատում է որպես թյուրիմացություն, գրում է վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը:

«Որքանով, ինձ հայտնի է Ցխինվալիի վարչակազմը, ռուս ըմբիշների այցի մասին զգուշացված չի եղել, որի հետեւանքով էլ թյուրիմացություն է եղել: Կարող եմ միայն ասել, որ Ցխինվալի ժամանած հյուրերը գտնվել են հարբած վիճակում, այդ պատճառով էլ նման դեպք է տեղի ունեցել»,-հայտարարել է փորձագետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ցխինվալի կենտրոնում` կառավարության շենքի առջեւ ռուս ըմբիշները հայհոյել են ոստիկաններին, ապա կրակ են բացել մեքենայի պատուհանից: