Երեւանի Կենտրոն համայնքի մանկապարտեզների սաների մի խումբ ծնողներ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ Երեւանի քաղաքապետարանի հետ խնդիրը կարգավորվել է:

«Ապրիլի 18-ից Երեւանի Կենտրոն համայնքում մանկապարտեզ հաճախող երեխաների նկատմամբ կիրառված անհիմն բանավոր հրահանգ արձակողներն ընկրկեցին, եւ հրահանգը դադարեց պարտադրաբար կիրառվել 2732 սաների վրա»:

Ըստ ծնողների, այսօր` ապրիլի 21-ին, արդեն լարվածությունը ծնողներ-մանկապարտեզ-քաղաքապետարան եռանկյունում թուլացել է: «Քանի որ երեկ երեկոյան քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո, որին մասնակցում էին Երեւանի 3 մանկապարտեզների սաների ծնողներ, իր առաջին պղուղները տվեց դրանից մի քանի ժամ անց»,- նշում են հայտարարության հեղինակներն ու հավելել. «Տնօրեններին հրահանգվեց մանկապարտեզում ներկա երեխաների թիվը հաղորդել թաղապետարան առաջին անգամ 9-ին, երկրորդ անգամ 9:30, նախկին 8:30-ի փոխարեն:

Այս նոր հրահանգը ենթադրում է, որ մանկահասակ երեխաների առաջ դռներ չեն փակվի, նրանց ծնողներն էլ իրենց երեխաների օրը կհամակարգեն` իրենց օրվա գրաֆիկին համապատասխան»: