Ապրիլի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից դեպի Մատենադարանի կենտրոնական մուտք բարձրացող առաջին շրջադարձի աջ անկյունում «Կիլիկիա» տաքսի ծառայության Samand մակնիշի Տ 7836 համարանիշի թիվ 07 ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, չկարողանալով կառավարել ավտոմքենան, բախվել է բետոնե հենապատին, եւ մեքենան թեքվել է կողքի (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես NEWS.am-ին հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ նշված ավտոմեքենայի մեջ եղել են 3 հոգի` վարորդ Արթուր Գրիգորյանն ու երկու ուղեւորուհիներ` Արուսյակ Հարությունյանն ու Վարդուհի Գրիգորյանը:

Վերջիններիս ավտմքենայից դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել նաեւ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական հատուկ ջոկատի 2-րդ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի խումբը, շտապօգնության բրիգադը:

Նշված անձանց ավտոմքենայից դուրս հանելուց հետո, փրկարարները ճոպանների միջոցով ուղղեցին ավտոմեքենան:

Դեպքի վայր էին ժամանել ՃՈ հետաքննիչները, ովքեր ավտոմեքենայում գտնվող անձանց ինքնությունն են ճշտում: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի