Քանի դեռ «Վերին Լարսի» հսկիչ-անցակետում իշխում է վարչական բյուրոկրատիան, հայկական բեռների անխափան անցման հարցը չի լինի լուծել։ Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետի հավաստիացմամբ, Հայաստանի կառավարությունը անընդհատ ձեռքը այդ անցակետում իրադարձությունների զարկերակին է պահում։

Նա հիշեցրեց, որ այսօրվա դրությամբ ԵՏՄ անդամ-երկրների միջեւ գործում է «կանաչ միջանցքի» անցագրային ռեժիմ, եւ այդ պատճառով մանավանդ այս ճգնաժամային իրավիճակում ԵՏՄ բոլոր անդամ-երկրները հետաքրքրված են տեխնիկական եւ այլ կանոնակարգերի լուրջ թեթեւացմամբ՝ կապված բյուրոկրատական քաշքշուկներից ազատվելու հետ։ Գրիգորյանը նաեւ հիշեցրեց այդ հարցով նախօրեին ԵՏՄ երկրների եւ կառավարությունների ղոկավարների ընդունված որոշումների մասին։

Միաժամանակ, ռուս- վրացական սահմանով բեռնափոխադրումների թեթեւացման համար Հայաստանի կառավարությունը Վլադիկավկազ է ուղարկել իր մշտական ներկայացուցչին, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ բեռնափոխադրողները բախվում են մեծ խնդիրների հետ՝ ընդհուպ այն, որ ստիպված են լինում ոչնչացնել փչացած գյուղատնտեսական արտադրանքը։

Սակայն փոխվարչապետի խոսքերով, այսպես թե այնպես, «Վերին Լարսում» գործում է վարչական-բյուրոկրատական պրոցեդուրաների այնպիսի մի մեծ «փունջ», որ այդ խնդիրը կարելի կլինի լուծել միայն ինստիտուցիոնալ կերպով։

«Լարսում մեր փոխադրողները բոլորովին պաշտպանված չեն։ Այն, ինչ եղել է, նույնը շարունակվում է մինչ այսօր։ Խնդիրների մեծ մասը ինստիտուցիոնալ բնույթ է կրում, սակայն վարչական բյուրոկրատիան այնտեղ աշխատում է։ Եւ քանի դեռ այն չեն կոտրել, ոչինչ չի փոխվի»,- ընդգծեց Գրիգորյանը։