Առաջիկա շաբաթ օրը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ, ահա, կիրակի օրվա երկրորդ կեսին ՀՀ մարզերի մեծ մասի համար կարճատեւ անձրև եւ ամպրոպ է կանխատեսվել: Քամին հարավարեւմտյան է` 3-8 մ/վ արագությամբ: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, շաբաթ օրը Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ կիրակիօրվա երկրորդ կեսին` կարճատեւ անձրև եւ ամպրոպ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7 +9, վաղը ցերեկը` +22 +24: Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` +1 +6, ցերեկը` +15 +19,
Կոտայքի լեռներում գիշերը` +1 +6, ցերեկը` +15 +19,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +5 +7, ցերեկը` +17 +20,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +1 +6, ցերեկը` +15 +19,
Լոռիում գիշերը` +2 +6, ցերեկը` +17 +21,
Տավուշում գիշերը` +4 +8, ցերեկը` +20 +25,
Արագածոտնի լեռներում գիշերը` +1 +6, ցերեկը` +15 +19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +6 +8, ցերեկը` +21 +23,
Արարատում գիշերը` +7 +9, ցերեկը` +22 +24,
Արմավիրում գիշերը` +7 +9, ցերեկը` +22 +24,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +1 +6, ցերեկը` +15 +19,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +7 +9, ցերեկը` +22 +24,
Սյունիքի հովիտներում գիշերը` +7 +12, ցերեկը` +21 +26,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +2 +6, ցերեկը` +15 +20,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +3 +7, ցերեկը` +15 +20 (հովիտներում գիշերը` +8 +12, ցերեկը` +21 +26):





























