Դիվանագետ Ռուբեն Շուգարյանի մահվան մասին լուրն իրականությանը չի համապասխանում։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հեռացրել է «Ֆեյսբուքում» իր համապատասխան գրառումը եւ գրել նորը.
«Մեղք եմ գործել։ Ռուբենը չի մահացել, պարզապես անջատել են արհեստական շնչելու սարքը, քանի որ.... Չգիտեմ, ոնց գրեմ: ԱՄՆ-ից սխալ ինֆորմացիա ստացա: Ներեցեք...»
NEWS.am-ը հրապարակել էր Տիգրան Հակոբյանի առաջին գրառումը, որը հեռացրել է՝ տեղեկանալով, որ այն չի համապատասխանում իրականությանը։



























