Չափազանց կարեւոր է արտակարգ դրության ժամանակ տույժ-տուգանքներից առհասարակ ազատել բիզնեսը: Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, ԱԺ–ում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
«Կոչ կանեմ կառավարությանը նաեւ վերանայել այն մոտեցումը, թե հարկային արձակուրդներ չեն տրամադրվելու: Նաեւ պետք է դիտարկել խոցված, տուժած բիզնեսներին հարկային արձակուրդ տրամադրելու հարցը:
Մենք պետք է ցույց տանք, որ մենք բիզնեսի կողքն ենք: Եթե չենք կարողանում հորդերել, որ բանկերն օրենքի ուժով հրաժարվեն տոկոսների հաշվարկից, ապա մենք իրավունք ունենք օրենքով բիզնեսին ազատել այդ տույժերից արտակարգ դրության պայմաններում, հակառակ դեպքում չենք կարող հետագայում մտածել ներդրումների մասին:




























