COVID-19-ի արհեստական ծագման վերաբերյալ բոլոր պնդումներն անապացույց են, քանի դեռ բավարար տեղեկություններ չկան որեւէ եզրակացություն անելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հիմա ամեն անգամ, երբ ինչ-որ ներկայացուցիչ կամ փորձագետ է հայտնվում, ով հաստատում կամ ակնարկում է վիրուսի արհեստական ծագման մասին, միաժամանակ հայտնվում է երկու ներկայացուցիչ կամ փորձագետ, ովքեր բացառում են վիրուսի արհեստական ծագումը: Ուստի երկու կողմերն էլ բացարձակապես անապացույց են խոսում: Եվ, ամենայն հավանականությամբ, մենք պարզապես դեռ բավարար տեղեկատվություն չունենք որեւէ եզրակացություն անելու համար»,- ասաց Պեսկովը: