Անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու եւ պատրաստության աստիճանը բարձրացնելու նպատակով ապրիլի 21-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են գործնական պարապմունք։
Բացազատվել եւ մարտական վիճակի են բերվել հրետանային միջոցները: Զինծառայողներն առաջադրված խնդիրները կատարել են անթերի եւ արժանացել հրամանատարական կազմի բարձր գնահատականին:



























