2019-ին միջին աշխատավարձն ավելացել է 5,8 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ պետական սեկտորում աշխատավարձի աճը բարձր է եղել, քան մասնավոր սեկտորում: «Սակայն ամեն դեպքում մասնավոր սեկտորում աշխատավարձերը դեռ մնում են 15-20 տոկոսով ավելի բարձր, քան պետական սեկտորում»,-հավելեց նա:




























