ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ  «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջերմուկ կմ 0+800 հատվածում իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքներ: Ճանապարհը ժամը  15:30 դրությամբ դարձել է երկկողմանի երթևեկելի։

Հարգելի’ վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում ենք անվտանգ երթևեկություն:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 14:10-ին,  Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջերմուկ կմ 0+800 հատվածում տեղի էր ունեցել մոտ 30-40 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ էր: