Մենք պետք է դառնանք ուժեղ եւ երջանիկ, դա կլինի լավագույն պատասխանը ե՛ւ մեր չարախոհներին, ե՛ւ մեր ընկերներին: Այդ մասին ապրիլի 24-ին «Ավրորա» հումանիտար նախաձեռնության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է նախաձեռնության համահեղինակ Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ հայ ժողովրդի ճակատագիրը եզակի է նրանով, որ հիշում է ե՛ւ Ցեղասպանության հանցագործներին, ե՛ւ նրանց, ովքեր ապրում են հանուն նախնիների:

«Մեր կյանքի սկզբունքը պետք է դառնա կարգախոսը. «Հիշելով անցյալը՝ կառուցել ապագան»: Պետք է պահպանել նույնականությունը, եւ դառնալով աշխարհի մասնիկը՝ դրանում ավելացնել նոր արժեքներ»,-նշել է Վարդանյանը: «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահեղինակ Նուբար Աֆեյանն իր հերթին ընդգծել է, որ մարդկանց օգնելու ձգտումը վարակիչ է, ինչպես վիրուսը: «Սակայն եթե վիրուսը թուլացնում է օրգանիզմը, ապա կարեկցանքը վարակում է հոգին դրական հույզերով: Մարդիկ, որոնք փրկում են ուրիշներին, մնում են նրանց սրտերում ընդմիշտ:

Մարդկության պատմության մեջ ողբերգական իրադարձություններում, ինչպես տեղի է ունեցել հայերի հետ 105 թվականին, միշտ կան զոհեր եւ փրկիչներ: Այդպիսի մարդիկ, որոնք օգնում են, կան նաեւ այսօր: Պետք է գնահատել նրանց եւ ոգեշնչել ուրիշներին»,-հավելել է նա: