Նիկոլն ուզում է 1998-ից առաջ եղած ստատուս քվոն վերականգնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անցած տարվա սեպտեմբերին էի սա գրել: Փաստորեն նա իրոք 1998-ի պարտվողական ստատուս քվոն վերականգնում է:
«Նիկոլը ամերիկաներից սպառնացել է, որ վերականգնելու է 1998–ից առաջ եղած ստատուս քվոն։ Ճիշտ է, մեր ընտանիքի հասցեին վայրահաչելով ու իր սիրած «երգը» երգելով է դա ասել, բայց նրա խոսքն իրականում այլ բան է նշանակում։
1998–ից առաջ եղած ստատուս քվոն վերականգնել, նշանակում է երկրի տնտեսության հերն անիծել ու վերադառնալ Արցախի խնդրի կարգավորման վաղուց մերժված փուլային տարբերակին»:
Սեպտեմբեր 2019»:





























