Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ նրա հարսնացու Քերի Սիմոնդսը իրենց որդուն՝ Ուիլֆրեդ Նիկոլաս Ջոնսոնին անվանել է պապերի եւ բժիշկների պատվին, որոնք հոգ են տարել COVID-19-ով վարակված վարչապետի մասին, հայտնում է Associated Press-ը։
Այս մասին հայտնել է նորածնի մայրը, ով հրապարակել է լուսանկար, որում ինքը ձեռքերին բռնել է երեխային։
Սիմոնդսը գրել է, որ Ուիլֆրեդը Ջոնսոնի հոր անունն է, Լոուրին՝ իր պապի, իսկ Նիկոլասը՝ բժիշկներ Նիկ Փրայսի եւ Նիկ Հարթի, որոնք «փրկել են Բորիսի կյանքը»։
Երեխան ծնվել է Ջոնսոնի աշխատանքի վերադառնալուց մի քանի օր անց։ Մինչ այդ վարչապետը մեկ շաբաթ Սուրբ Թոմասի հիվանդանոցումբուժվում էր կորոնավիրուսից։
Վարչապետի գրասենյակում հայտնել են, որ այս տարի նա հայրերին տրվող արձակուրդ կվերցնի։





























