Բժիշկ դառնալու համար առմվազ 6 տարի պետք է սովորել «բժշկականում», հետո մի 4 տարի արդւնատուրա՝ ռեանիմատալոգիայում, նոր հետո արոշել, իրեն պետք է միցնել թոքերի օդափոխության արհեստական սարք, թե՞ պետք չի։ Այս մասին այսօր՝ մայիսի 4–ին, ԱԺ–ում, լրագրողների հետ ճապազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բոլոր պացիենտները չեն միացվում արհեստական շնչառական սարքին։
«Բոլոր դեպքերում չէ, որ դա ճիշտ լուծում է եւ ընդհանրապես մեր ռեանիմատալոգները փորձում են հնարավորինս ուշ միացնել թոքերի օդափոխությքն սարքերը, որովհետեւ դրանք ինչքան էլ որ անհրաժեշտ են նաեւ ունեն բարդացումների հնարավորություն՝ ավելի վատթարացելու պացիենտի վիճակը եւ յուրաքանյչյուր դեպք գնահատվում է յուրովի եւ բժշկական որոշում է կայացվում, թե ինչ դեղոյայքով բուժել։ Նույն տրամաբանությամբ կարող են ասել, ինչո՞ւ բոլորին ադրենալին չեն ներարկում։ Անհեթեթ հարցեր են դրանք»,– ասաց Թորոսյանը։



























