2020 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղի 2 հասցեում գործող ավտոգազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է կայանված «Վազ 21213» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետեւանքով նույն գազալցակայանի լիցքավորող, Մեծ Սեպասար գյուղի բնակիչ, 1980 թվականին ծնված տղամարդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։

ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է գործ:

Կատարվել են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է։ Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ: