Հանցագործությունների աճը կանխելու համար ՀՀ կառավարությունը մի քանի քայլ է ձեռնարկում, այդ թվում` պայքար հանցավոր ենթամշակույթի դեմ: Այս մասին մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին 2019-ի կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

Եւս մեկ քայլը, ըստ վարչապետի, կայանում է նրանում, որպեսզի խուսափել հետաքննության ընթացքում հանցագործների կողմից կատարվող նոր հանցագործություններից:.  «Եվ այս համատեքստում, քանի որ դատարանները ձերբակալման ավելի քիչ օրդերներ են տրամադրում, ձերբակալության փոխարեն մենք մտադիր ենք էլեկտրոնային ձեռնաշղթաների կիրառման համակարգ ներդնել»,- հայտնել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով` այս ձեռնաշղթաների օգնությամբ հնարավոր կլինի վերահսկել որոշակի հանցագործության կատարման մեջ մեղադրվողների տեղաշարժը` նոր հանցագործությունները կանխելու համար: