Վտանգված է այն պետությունը, որի պատմության հաղթական ու լուսավոր շրջանի արտաքին քաղաքականության մասին այսպիսի թշվառ կարծիք է հայտնում նրա վարչապետը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը՝ ով իր գրառումը վերնագրել է.«Թշվառ կարծիք»:

Նա, մասնավորապես, գրել է. «Մայիսի 6-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ասել է. «... Կներեք, գուցե լավ չհնչի, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ստեղծվում է:

Դրանք բոլորովին տարբեր բաներ են: Ուրիշ բան է մի երկիր, որը բոլոր հարաբերություններում ինքը իրեն դիրքավորել է որպես «Ճ կլասի երկիր», եւ ուրիշ բան է, որ կա երկիր, որ ասում է, որ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ եւ իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել...»։

Իմ համոզմամբ, այս արտահայտությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ ներկա վարչախմբի ղեկավարը շարունակում է նսեմացնել, ոտնակոխ անել անկախության նորագույն շրջանի բոլոր նշանակալի ձեռքբերումերը:

Սա «աննախադեպության» տենդի ախտանշաններից է:

Վտանգված է այն պետությունը, որի պատմության հաղթական ու լուսավոր շրջանի արտաքին քաղաքականության մասին այսպիսի թշվառ կարծիք է հայտնում նրա վարչապետը: