Հայաստանում առաջարկում են քրեական պատասխանատվություն սահմանել սպառնալիքների, կեղծ ստեղեկությունների տրամադրման, բռնության կիրառմամբ ծնողներին իրենց նորածին երեխաներից հրաժարվել ստիպելու համար: Այս մասին մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Մասնավորապես, նախարարը նշեց, որ տվյալ երեւույթները պետք է պատժվեն 200-ից 500 հազար դրամ տուգանքով կամ կալանավորմամբ` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ 1-ից 4 տարի ժամկետով ազատազրկմամբ: Ավելի լուրջ պատասխանատվություն է սպառնում այն դեպքում, եթե այդ գործողությունը կատարվել է բժշկի կամ մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ: Այդ դեպքում այս հանցագործությունը պատժվում է 2-ից 5 տարի ժամկետով: Եթե այդ գործողությունները կատարվեն կազմակերպված խմբի կողմից կամ տուժածի մահվան հանգեցնեն, ապա ազատազրկման ժամկետը պետք է 4-ից 8 տարի կազմի: Բաթոյանը նաեւ նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կօգնի պայքարել երեխաների անօրինական վաճառքի դեպք: