Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 10:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Դիլիջան հատվածի մոտ 14-րդ կմ-ին ծառը ընկել եւ ճանապարհը դարձրել է միակողմանի երթեւեկելի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարաները վնասված ծառը մասնատել եւ հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից։





























