Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 7-ին, ժամը 18:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում վիրավոր շունն արգելափակվել է բետոնե կառուցատարրերի արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից։