Երեւանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի մուտքում այսօր՝ մայիսի 8-ին բռնկված հրդեհի հետեւանքում 8 քաղաքացի է տարհանվել, մեկը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի 1-ին հարկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում։
Փրկարարներն իրականացրել են բնակչության (8 հոգի) տարհանման աշխատանքներ:
Ծխահարված Մարիա Ա․-ն (ծնված 2012 թ.) հոսպիտա¬լացվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են լավ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:28-ին, մարվել՝ 17:30-ին։ 1-ին հարկում այրվել են էլեկտրական մալուխ (2 գմ) և գազի հաշվիչ (2 հատ), իսկ 2-րդ հարկում՝ էլեկտրական վահանակ (ամբողջությամբ):





























