ԱՄՆ-ի գաղտնի ծառայության 11 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, գրում է Yahoo News-ը` վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված երկրի ներքին անվտանգության նախարարության փաստաթուղթը:

Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության համար պատասխանատու գաղտնի ծառայությունը հայտնել էր իր աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակման մեկ դեպքի մասին:

Փաստաթղթի համաձայն` վարակման 11 դեպքից բացի հաղորդվում է նաեւ կորոնավիրուսից բուժման 23 դեպքի եւ եւս 60 աշխատակիցի ինքնամեկուսացման մասին: