Մահացել է Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Սեսիլ Ռոլ-Տանգին, հայտնում է Associated Press-ը։
Նա 101 տարեկան էր։
Ռոլ-Տանգին մահացել է ուրբաթ օրը՝ Ֆրանսիայի կենտրոնում Մոնթո քաղաքի իր տանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Ռոլ-Տանգիի հիշատակին՝ անվանելով նրան «ազատության ազատամարտիկ»։
Սեսիլը Ֆրանսիական դիմադրության շարժմանը միացել է 21 տարեկան հասակում, 1940թ․ հունիսին, երբ գերմանացիները գրավել էին Ֆրանսիան։ Իր ամուսնու՝ Անրիի հետ միասին, որը շարժման առավել հայտնի մասնակիցներից էր, նա կատարել է իր պարտքը հայրենիքի առջեւ՝ որպես Ներքին գործերի ֆրանսիական ուժերի կապավոր սպա։ Զույգը ստիպված է եղել թաքցնել իրենց հարաբերությունները եւ օգտվել է կեղծ անուններից։
Ավելի ուշ Սեսիլը հիշել է, թե ինչպես էր օգտագործում իր երեխաների մանկասայլակները՝ գաղտնի հաղորդագրություններ, զենք եւ պայթուցիկներ տեղափոխելու համար։



























