Հայաստանի ԱԻՆ-ում, մՄայիսի 11-ին, ժամը 19։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա․Հովհաննիսյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Ավետիսյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը եւ գազի կաթսան՝ ամբողջությամբ։

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ վայր եւ իրականացրել ծխահեռացման աշխատանքներ։