Beeline-ը գործարկեց նոր բիզնես գրասենյակ կորպորատիվ հաճախորդների համար: Գործիքը թույլ է տալիս կորպորատիվ հաճախորդների փաթեթի պատասխանատուին առավել արդյունավետ կառավարել փաթեթում ընդգրկված համարների հաշվեկշիռը, սակագնային փաթեթը (ՍՓ), ծառայությունները, ներառումները, վերծանումը, ինչպես նաեւ ակտիվացնել եւ ապաակտիվացնել հեռախոսահամարներ:
Նոր բիզնես գրասենյակը հագեցած է հատուկ համակարգով, որը հնարավորություն է տալիս թվային հարթակից ուղղել բոլոր հարցումներն անմիջապես կորպորատիվ հաճախորդների աջակցման մասնագետին: Օրինակ, եթե կորպորատիվ հաճախորդը ցանկանում է փոփոխել իր հեռախոսահամարներից մեկի ՍՓ-ն կամ ակտիվացնել որեւէ ծառայություն, նա այս գործիքի միջոցով անմիջապես Բիզնես գրասենյակից հայտ է ներկայացնում աջակցման մասնագետին եւ հետեւում իր դիմում-հայտի ընթացքին:
«Կորպորատիվ հաճախորդների համար մենք մշակել ենք արդյունավետ էլեկտրոնային հարթակ` ոչ միայն հաճախորդի փաթեթում համարների հետ աշխատելու համար, այլ նաեւ առաջարկում ենք հարմարավետ գործիք՝ առցանց աշխատելու մեր ընկերության աջակցման մասնագետների հետ: Հիմնվելով մեր գործընկերների արձագանքների վրա՝ մենք կշարունակենք կատարելագործել գրասենյակը՝ փորձելով հնարավորինս համապատասխանել ժամանակակից բիզնեսի պահանջներին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Կորպորատիվ հաճախորդի ներկայացուցիչը նույնպես կարող է գրասենյակներ ստեղծել իր լիազորության տակ գնտվող պայմանագրերի սահմանում՝ մեկ այլ անձի եւս կառավարման հնարավորություն տալով: Պայմանագրերի եւ հեռախոսահամարների մասին ստացված տեղեկատվությունը հնարավոր է ներբեռնել .xlsx ֆորմատով՝ տեղեկատվության հետ օֆլայն տարբերակով աշխատելու համար:




























