Սիսիանի ոստիկանության պետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական գործը կարճվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Գարիկ Մուրադյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ գործը կարճվել է Գարիկ Մուրադյանի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։
Ապրիլի 7-ին Սիսիանում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված 4 քրեական գործերից 2-ի վարույթը կարճվել է։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Սիսիանում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել։ Վիճաբանությունը ծագել էր, երբ Սիսիան համայնքի երկու բնակիչներ խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին: Ըստ քաղաքացիների՝ իրենց նկատմամբ եղել է բռնության գործադրում




























