Մենք մի մոդել ենք ընտրել, որն ուղղված է տնտեսական աճի արտահանմանը, եւ, բացի այդ, ենթադրվում է, որ տնտեսությունը պետք է ներառական դառնա: Այս մասին մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ նրա, ենթադրվում է, որ տարբեր հատկացումների շնորհիվ միջոցառումներ կիրականացվեն, որոնց մի մասը կվերաբերի պետական ​​եկամուտների ոլորտին, մասնավորապես՝ հարկային եկամուտների քաղաքականությանը:

Բացի այդ, ինչպես նշեց Ֆինանսների նախարարության ղեկավարը, կառավարությունը նաեւ նպատակ է դրել կրճատել ստվերային տնտեսությունը եւ մրցակցային բիզնես միջավայր ստեղծել, ինչը պետք է նպաստի երկրի ներդրումային գրավչության մեծացմանը: «Դրա համար միջոցներ են ձեռնարկվում հարկային բեռի իջեցման ուղղությամբ՝ տնտեսական աճի ներուժը մեծացնելու եւ արտահանման ոլորտի շահութաբերությունը բարձրացնելու նպատակով:
Բացի այդ, մենք ձգտում ենք հարկել տեսանելի հարստություը: Շատ կարեւոր է, որպեսզի այս բարեփոխումները չիրականացվեն սոցիալական խնդիրների սրման եւ մեր անվտանգության հաշվին: Իհարկե, դրանք կարող են կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն ունենալ, սակայն դրական կլինեն երկարաժամկետ հեռանկարում»,- ընդգծեց նախարարը:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ անուղղակի հարկերի բարձրացումը կարող է նաեւ նպաստել ուղիղ հարկերի բեռի նվազեցմանը պետական ​​բյուջեի եկամուտների համատեքստում: