Վրաստանը վերսկսել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան:

Հիշեցնենք, որ գազի մատակարարումը դադարեցվել էր «Հյուսիս-հարավ» մայրուղային գազատարի վրա կատարվող վերականգնողական աշխատանքների պատճառով: «Վրացական նավթային եւ գազային կորպորացիա» ընկերության մամուլի քարտուղար Թամարա Շոշիանաշվիլին «Ինտերֆաքսին» հայտնել է, որ գազամատակարարումը սկսվել է՝ համաձայն նախանշված գրաֆիկի:

Նշենք, որ գազամատակարարումը դադարեցվել էր հոկտեմբերի 1-ին: Այդ ընթացքում հայ սպառողը գազ էր ստանում Աբովյանի գազապահեստարանից: