Գերմանիայի դատարանը Թուրքիայի 60-ամյա քաղաքացուն մեղավոր է ճանաչել Քրդական աշխատավորական կուսակցությանը անդամակցելու մեջ:
Dpa լրատվական գործակալությունը հայտնում է, որ Կոբլենցի շրջանային դատարանը մարդուն, որի անունը չի հրապարակվում, դատապարտել է երկու տարվա եւ վեց ամսվա ազատազրկման՝ «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու համար»:
Դատախազությունը մեղադրել է ամբաստանյալին, որը բնակվում է Գերմանիայում, քարոզարշավներ կազմակերպելու եւ ՔԱԿ-ի համար նվիրատվություններ հավաքելու մեջ:




























