ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել չգնել Goodyear ընկերության անվադողեր նրա Maga ֆիրմային կեպկայի արգելքի պատճառով։
«Մի՛ գնեք GOODYEAR-ի անվադողեր։ Նրանք արգելք են դրել MAGA կեպկայի վրա։ Լավագույն որակի անվադողեր գնեք շատ ավելի էժան գնով»,- նշել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում, ամեն ինչում մեղադրելով «արմատական ձախ դեմոկրատներին»։
Ի պատասխան նախագահի գրառման մեկնաբաններից մեկը ԱՄՆ նախագահի խոշոր պլանով լիմուզինի լուսանկարն է տեղադրել, որի վրա երեւում են Goodyear ընկերության անվադողերը։
Ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այդ անվադողերը կփոխի։
Don’t buy GOODYEAR TIRES - They announced a BAN ON MAGA HATS. Get better tires for far less! (This is what the Radical Left Democrats do. Two can play the same game, and we have to start playing it now!).
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 19, 2020




























