TikTok-ի գլխավոր տնօրեն Քեւին Մայերը իր պաշտոնից հեռացել է, հայտնում է Financial Times-ը։
Մայերին այս պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի ընկերության գլխավոր մենեջեր Վանեսա Պապասը։
Ընկերությունում նոր կադրային փոփոխությունների մասին հայտնի էր դարձել իր աշխատակիցներին հղած TikTok-ի նամակից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամաններ էր ստորագրել «TikTok-ի սպառնալիքի դեմ պայքարի մասին» եւ «WeChat-ի սպառնալիքի դեմ պայքարի մասին», որում 45 օր ժամանակ էր տվել ամերիկյան իրավազորության շրջանակում ByteDance հավելվածի տեր ընկերության հետ ցանկացած գործարքի եւ Չինաստանից բջջային հավելվածին վերաբերող գործարքների դադարեցման համար։ ԱՄՆ վարչակարգը TikTok-ին մեղադրել էր, որ կարող է ամերիկացիների տվյալները փոխանցել Չինաստանի իշխանություններին, հավելվածի տերերը դա չեն հերքում։





























