Խաշթառակի դեպքի հետ կապված տեսնում եմ անելիք թե´ օրենքի մակարդակում, այսնինքն Ազգայի ժողովի, թե նաև ենթաօրենսդրական ակտերում կառուցակարգերը բարելավելու: Այս մասին այսօր` օգոստոսի 28-ին, «Մեդիա կենտրոնի» տեսակապի միջոցով կազմակերպված «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը:

«Կլինի դա Կառավարության որոշումներով, թե ուղեցույցների միջոցով, սական շատ կարևոր է այն մշակույթը, որտեղ այդ իրավական ակտերը գործելու են, քանի որ եթե մենք չփոխենք մեր դոմինանտ մշակույթը, ապա դրանք կշարունակեն չգործել, այսօր էլ այն ինչ գրված է թղթի վրա դեռ իրականություն չի դառնում»,- ասաց Մարիա Կարապետյանը:

Նա նշում է, որ ֆիքսված է, որ խնամակալության և հոգաբարձթյան մարմինները համայնքների ղեկավարներն են, և նրանք ունեն մանդատ իրենց համայնքում երեխաների շահերի պաշտպանության համար: Այսինքն, ինչպես նշում է բանախոսը, սա ոչ միայն տրամաբանությունից է բխում, որ համայնքի ղեկավարը ավելի մոտ է խնդրին և ավելի տեսանելի և ավելի տրամաբանական կլինր, որ նա լինի առաջնային պատասխանատուներից մեկը, այլև այդպես ամրագրված է իրավական ակտերի մեջ:

Մարիա Կարապետյանը համաձայնեց մնացած բանախոսների հետ, որ այդ համայնքի ղեկավարին կից գործող խնամակալության և հոգաբարձության խորհուրդը վճարովի աշխատանք չէ, թեև ենթադրում է և կրկին ամրագրված է իրավական ակտերում, որ պետք իր մեջ ներառի մասնագիտացված անձանց. «Այսինքն ոչ թե համայնքի քաղաքացիներն են հավաքվում և խորհուրդ կազմում, այլ նրանք թե´ սոցիալական աշխատողներ կարող են լինել, թե´ մանկավարժներ, հ/կ ներկայացուցիչներ, բայց գուցե հիմնական խնդիրներից մեկը սա է, որ չկա հաստիք, վճարում և հստակ պատասխանատվություն:

Կիսում եմ այն մոտեցումը, որ հարկավոր է այս եռաստիճանը, որը համայնքի մակարդակով առնվազն ահազանգ գրանցելն է, այնուհետև մարզային մակարդակում մարզպետարանի աշխատանքներն են և նաև նախարարության, որը նաև իրավական այկտերը փոխելու հնարավորություն ունի:»-ասաց նա:

Բանխոսը կարծում է, որ օրենսդրական մակարդակում ոչ միայն խնդիրը տեքստերը փոխելն է, այլ նաև աշխատելն է հանրության հետ, ուղերձներ ուղղելը, նրանց քաղաքական ուղերձներ փոխելու մտայնությունն ու մշակույթը. «Քանի որ պետության աշխատողները համայնքի մակարդակում հոգաբարձուների խորհրդից մինչև Ազգային ժողովի պատգամաավոր նույնպես այդ մշակույթի կրողն են, և եթե քննիչները, դատավորներն ու դատախազները, իրավապահ մարմինները, մարզպետները, համայնքի ղեկավարները չունեն այդ մշակույթը, որով նախ տեսնում ու ճանաչում են բռնությունն ու հասկանում են խնդիրը և տեսնում են, ինչ պատասխանատվություն են նրանք կրում դրան արձագանք տալու համար, ապա իրավական ակտերը կրկին ոչ մի ազդեցություն չեն ունենա»,- ասում է Մարիա Կարապետյանը:

Բանախոսը ցավով նշում է, որ այս փոփոխությունները դանդաղում են և նաև որոշակի դիմադրության են հանդիպում, որոշ շրջանակների կողմից, ովքեր չեն տեսնում բռնության խնդիրը Հայաստանում:

«Այս խնդիրը նաև բազմաշերտ է այն առումով, որ ընտանիքն ունի մի քանի խոցելիություն` սոցիալական ապահովության խնդիր, նաև ընտանիքի որոշ անդամներ հոգեկան առողջության խնդիրներ ունեն: Այստեղ էլ կրկին համայնքի աշխատակիցները կարող էին այլ գործիքակազմ կիրառել, գուցե ծնողական իրավունքի սահմանափակում, եթե դրա անհրաժեշտությունը կար` ելնելով առողջական խնդիրներից, կամ պատրոնաժի նշանակում, որը ևս իրավական ակտերով նշանակվում է, աջակցելու համար այդ ծնողներին և իրականացնելու իրենց ծնողական պարտականությունները, բնականաբար անընդհատ մոնիթորինգի տակ պահելու այս ողջ գործընթացը, նաև զգալու այն պահը, երբ երեխաների համար նրանց ընտանիքում առողջությանը և կյանքին անմիջական վտանգ է սպառնում»,- հավելեց Մարիա Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում օգոստոսի 18-ին տանը դաժանաբար ծեծի ենթարկված երեեխաներից 6-ամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ: Նա Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երեխաների պապիկին ձերբակալել են, նշենք, որ օգոստոսի 19-ին նույն ընտանիքի 5 երեխաներին թունավորմամբ տեղափոխել են Երևամի Մուրացանի հիվանդանոց, երեխաների մայրը 28-ամյա Մարիաննան նույնպես բերման է ենթարկվել, հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել: